երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոստիկանությունը ժամանակ է տվել՝ վրանը հավաքելու համար. Սահակյան

Ոստիկանությունը ժամանակ է տվել՝ վրանը հավաքելու համար. Սահակյան

՛՛Քաղաքացու որոշում՛՛ սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ոստիկանությունը ժամկետ է տվել՝ իրենց տեղադրած վրանը հավաքելու համար:

՛՛Ոստիկանությունը կրկին հայտնվել է ու ՛՛ողջամիտ՛՛ ժամկետ տվել վրանը հավաքելու համար։ Իհարկե, սրա վերջը լինելու է վրանի(ների) տեղադրումը ու խաղաղ հավաքների անխոչընդոտ անցկացումը՛՛,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները Մաշտոցի պուրակում վրան են տեղադրել։

՛՛Վրանը տեղադրելուց հետո 24 ժամ լինելու ենք Մաշտոցի պուրակում, քաղաքացիները կարող են մոտենալ, մասնակցել քննարկումների՛՛,-հայտարարել էր Սահակյանը։

Հիշեցնենք, որ նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթն անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով, որոնց նպատակը, իրենց խոսքով, նախաձեռնող շտաբի ձևավորում է՝ Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

  • Կիսվել: