չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ոստիկանությունը կոչ է անում չգնալ օդանավակայան և մարդկային կուտակումներ չառաջացնել

Ոստիկանությունը կոչ է անում չգնալ օդանավակայան և մարդկային կուտակումներ չառաջացնել

Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։

Այս առնչությամբբ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.

«Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։

Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»:

  • Կիսվել: