հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքի մասնակիցներին․ այդ թվում է Արշակ Զաքարյանը

Ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքի մասնակիցներին․ այդ թվում է Արշակ Զաքարյանը

Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկել էր հայահավաքը, որի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները սկզբում շարժվեցին դատախազության շենք, ապա՝ կառավարության։

Ցուցարարները փորձեցին մուտք գործել կառավարության շենք, ինչի հետևանքով ոստիկանների հետ բախումներ սկսվեցին։ Կան բերման ենթարկվածներ, այդ թվում է հայահավաքի կազմակերպիչներից Արշակ Զաքարյանը։

  • Կիսվել: