շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանությունում թափուր պաշտոններ կան

Ոստիկանությունում թափուր պաշտոններ կան

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները, հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության միջին խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն բարձրագույն (առավելապես՝ իրավաբանական կամ մանկավարժական) կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Նշված պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև Հայաստանի ոստիկանությունում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողներ:

Ցանկացողները յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից 17.00-ն, կարող են դիմել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Խանջյան 51): Տեղեկությունների համար զանգել 010-59-69-91, 010-59-62-78, 010-59-62-20, 010-59-62-02, 010-59-62-86, 011-56-14-14 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: