չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ոստիկանության բուժվարչության հոսպիտալ ընդունվել է Covid 19-ով վարակված ավելի քան 2200 պացիենտ

Ոստիկանության բուժվարչության հոսպիտալ ընդունվել է Covid 19-ով վարակված ավելի քան 2200 պացիենտ

Հայաստանի ոստիկանության բուժվարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավվել է նոր կորոնավիրուսով վարակված պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներում: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ առ այսօր հոսպիտալ է ընդունվել Covid 19-ով վարակված 2227 պացիենտ, դուրս է գրվել 2166-ը, որոնցից 2073-ը առողջացումով և լավացումով, իսկ 70-ը տեղափոխվել է` բազմապրոֆիլային հիվանդանոցում հետագա բուժումը շարունակելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ցավոք, արձանագրվել է մահվան 23 դեպք, որոնցից 2-ը՝ այլ հիվանդություններից:

Նշվում է նաև, որ այս ընթացքում հոսպիտալում իրականացվել են հսկայածավալ՝ կապիտալ և ընթացիկ վերանորոգման, տեխնիկական վերազինման, բժշկական գույքի համալրման ու կահավորման աշխատանքներ:

  • Կիսվել: