չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ոստիկանները վնասազերծել են դանակով սպառնացող տղամարդուն (տեսանյութ)

Ոստիկանները վնասազերծել են դանակով սպառնացող տղամարդուն (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել է մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ է հնչեցնում։ 

Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների գործողությունների շնորհիվ տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դանակը վերցվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: