ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը

Ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է, ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել ճանապարհը:

Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում:

Տեղեկություններ կան, որ այսօրվանից սկսած Բաղանիս Այրումի շրջանում արդեն սահմանազատումը, ըստ էության, տեղի է ունեցել և այլևս այդ ճանապարհով հայկական մեքենաներն իրավունք չունեն անցնելու:

Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ:

  • Կիսվել: