երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմաապակին

Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմաապակին

Ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։ Լրագրողների հետո զրույցում մեքենայի վարորդը նշել է, որ թվով 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել են մեքենային՝ ստիպելով հանել այն երթևեկելի հատվածից։

«Մոտ 7-8 ոստիական միաժամանակ հարվածել են մեքենայիս, ոստիկաններից մեկը հարվածեց ու ջարդեց դիմապակին, ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից հարվածեց։ Ամբողջ կադրերը կաn, ու իրենք էլ ընդունել են, որ իրենց մեղքով է ջարդվել։ Դեմքվով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ`ընթացք կտամ այս դեպքին»,- ասաց մեքենայի վարորդը։

Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել են Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։

  • Կիսվել: