հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի քան 2 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանները Բռնակոթի տներից մեկում ավելի քան 2 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Սիսիանի բաժնում փետրվարի 22-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանները Բռնակոթ բնակավայրի արոտավայրից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Բռնակոթի 53-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ մարիխուանա թմրամիջոց է, աճեցրել է տնամերձ հողամասում՝ իր օգտագործման համար:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում Բռնակոթի բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 1 ու կես կիլոգրամից ավելի կանեփի չորացված զանգված, ինչպես և մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով։

Համաձայան փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: