շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոսկեպարում փորձում են ականազերծում անել, բնակիչները դեմ են

Ոսկեպարում փորձում են ականազերծում անել, բնակիչները դեմ են

Ոսկերպարում գերլարված իրավիճակ է։ Փորձում են եկեղեցու տարածքից քիչ հեռու գտնվող ականները հեռացնել, սակայն հավաքված ոսկեպարցիները փորձում են թույլ չտալ։

Ոստիկաները հորդորում են ժողովրդին հետ քաշվել, նշում են, որ չի կարելի այդտեղ մնալ, քանի որ դա վտանգավոր է նրանց կյանքի համար, կարող են ականները պայթել։

«Եկել, եկեղեցիս քանդում է։ Սպանեք, վերջանանք միանգամից, կոտորեցիք։ 30 տարի հետ չենք գնացել հիմա ուզու՞մ եք հետ գնանք։ Ասեք թող չանեն, ո՞ւր գնանք մեր հողից, դուք հայ չե՞ք ժողովուրդ, մեր հողերը տալիս է, ինչի՞ եք սենց բան անում։ Դու քեզ ո՞նց կզգաս, եթե մուսուլմանը մեր եկեղեցին քանդի»,- ասացին բնակիչները ոստիկաններին և ականազերծման աշխատանք իրականացնողներին։

Այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանության մայոր Արթուր Լոպյանը բողոքող ոսկեպարցիներին ասաց, որ ինչ անում են, այդքան ժողովրդի անվտանգության համար են անում։ Նա նշեց, որ ականազերծման աշխատանքներն իրենք չեն անում, որ իրենք դադարեցնեն։ Ականազերծման աշխատակիցները շարունակվում են։

Նշենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չի տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

  • Կիսվել: