Որքան է ներկայում կազմում Սամվել Կարապետյանի կարողությունը․ «ЛИЦА» ամսագիր
Լույս է տեսել ռուսական «ЛИЦА» («Դեմքեր») տարեկան ամսագրի նոր համարը, որն անդրադարձել է Ռուսաստանում անշարժ գույքի շուկայի առաջատարներին։
Այս ցանկում է հայտնվել նաև հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը «Տաշիր» խմբի ձեռնարկությունների սեփականատերն է։ Ամսագիրը հիշատակել է, որ Կարապետյանը ներկայում ունի մոտ 3,9 միլիարդ դոլար կարողություն։ Մասնագիտացած Forbes ամսագրի տվյալներով՝ նա 568-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում և 32-րդ ամենահարուստ ռուսաստանցին է։