Որոշ վարորդներ արկածախնդիր ֆորմատով են մեքենա վարում. փոխքաղաքապետ
Ցավոք սրտի նկատել եմ, որ որոշ վարորդներ, գիտակցելով, որ մեքենաների քանակը քաղաքում քչացել է, շատ ավելի վթարային եւ արկածախնդիր ֆորմատով են մեքենա վարում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց
Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նկատել է, որ որոշ վարորդներ, գիտակցելով, որ մեքենաների քանակը քաղաքում քչացել է, շատ ավելի վթարային եւ արկածախնդիր ֆորմատով են մեքենա վարում: Այս մասին նա ասաց ասուլիսի ժամանակ:
Հարությունյանը, մասնավորապես, նշեց. «Աշխատանքի գնալուց կամ գալուց տեսնում եմ խախտումներ, որոնք սովորական ժամանակ չէին արվում, քանի որ վտանգավոր էր, իսկ հիմա մարդիկ վելի հեշտ ֆորմատի մեջ են ընկել»:
Փոխքաղաքապետը կոչ արեց օրենքով վարել, որ տուգանքներ չառաջանան:


