Ոոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են պարգևավճարներ
Կորոնավիրուսի դեմ պայքարում ծառայություն իրականացրած ՀՀ ոստիկանության ծառայողները ստացել են պարգևավճարներ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
«Ոստիկանության բոլոր այն ծառայողներն, ովքեր այս օրերին աշխատանքներ են տարել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ստացել են պարգևավճարներ»,- նշեց Մհրյանը։


