ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օհանավան համայնքում շչակ է գործարկվելու

Օհանավան համայնքում շչակ է գործարկվելու

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը փետրվարի 25-ի ժամը 10:00-ին Օհանավան համայնքում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է համայնքի շչակը:

ՀՀ ԱԻՆ-ը համայնքի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ:

 

  • Կիսվել: