Երևանում օգոստոսի 20-26-ին գրանցվել է աղիքային վարակի 107 դեպք
Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում շեղումներ չեն արձանագրվել, նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի՝ 107, օդակաթիլային վարակի՝ 91, մանկական վնասվածքների՝ 146, մակաբուծային հիվանդության՝ 10, քիմիական թունավորումների՝ 26 և 45 կծվածության դեպքեր: Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցության ժամանակ հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՎԿԱԿ-ից տեղեկացրեցին, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 770 դեպք: