Ողջունելի է տեսնել՝ ինչպես են միջազգային տեխնոլոգիական ընկերությունները դառնում ծաղկող հայկական ՏՏ էկոհամակարգի մաս. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ներկա էր եվրոպական Estateguru ընկերության երեւանյան տեխնոլոգիական կենտրոնի բացմանը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
՛՛Ընկերությունն անշարժ գույքով ապահովված peer-to-peer կարճաժամկետ վարկեր է տրամադրում եվրոպական շուկայում՝ անհրաժեշտ գումարները ներգրավելով անհատ փոքր ներդրողներից։
Ողջունելի է տեսնել՝ ինչպես են միջազգային տեխնոլոգիական ընկերությունները ամրապնդվում Հայաստանում եւ դառնում ծաղկող հայկական ՏՏ էկոհամակարգի մաս՛՛,-գրել է նախարարը։