կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ողբերգական վթար Հացաշեն գյուղում․ կա 3 զոհ

Ողբերգական վթար Հացաշեն գյուղում․ կա 3 զոհ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում մեքենա է այրվում: Պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թաթուլ-Հացաշեն գյուղամիջյան ճանապարհին «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղական արգելապատնեշին և այրվել, 68-ամյա վարորդ Իշխան Մադոյանը, ուղևորներ 65-ամյա Վարդենիկ Մադոյանը և 11-ամյա Մարգարիտ Նազարյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

  • Կիսվել: