ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ողբերգական վթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Ford Transit-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում

Ողբերգական վթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Ford Transit-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում

Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 06։40-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ավետիսյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և, կողաշրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Տ․Ավետիսյանը տեղում  մահացել է։ Մասիսի հրշեջ-փրկարաներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով են միայն կարողացել դին դուրս բերել ավտոմեքենայից։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: