Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 23-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել
Այսօր՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 QA 802 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչիկ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով վրաերթ կատարած վարորդի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցիին ասում էին. «Վրաերթի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և երբ Ford Transit-ի վարորդը տեսել է, որ այլևս չի կարողանում մեքենան վարել, կանգնել է ու փորձել է կարգավորել ավտոմեքենան և մահացածը օգնության ձեռք է մեկնել նրան՝ տալով երկաթե անվաշղթաներ, որպեսզի վարորդը անվահեծանները ամրակապի և Լ. Մաչկալյանը, ընկնելով սահքի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վրաերթի է ենթարկել 23-ամյա Մ. Մուրադյանին և միայն ողբերգական վրաերթից հետո բարեհաճել են տեղի ճաշինականներն ու սկսել են կատարել ճանապարհը մշակելու աշխատանքները»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: