չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ողբերգական դեպք՝ Սյունիքում. վարորդը տրակտորով խոտհունձի աշխատանքներ կատարելիս գլորվել է ձորը

Ողբերգական դեպք՝ Սյունիքում. վարորդը տրակտորով խոտհունձի աշխատանքներ կատարելիս գլորվել է ձորը

Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է  տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը  18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Լորիկ Ն.-ն իր վարած МТЗ-80 մակնիշի առանց համարանիշի տրակտորով, որը կցված է եղել խոտմամլիչով, Սիսիան համայնքի Տորունիկ բնակավայրի վարչական տարածքում՝ «Գյոլյազ» կոչվող խոտհարքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ըստ նախնական տեղեկությունների կորցրել է ղեկային կառավարումը և մոտ 200 մ գլորվել ձորը:

Shamshyan-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով Լորիկ Ն.-ն տեղում մահացել է: 

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: