երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ողբերգական դեպք՝ Լոռիում․ Ախթալա քաղաքի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը․ 55-ամյա վարորդը մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռիում․ Ախթալա քաղաքի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը․ 55-ամյա վարորդը մահացել է

Այսօր` հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։ Ժամանել են ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները կողաշրջված վիճակում հայտնված Opel Astra մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին։

Փաստի առթիվ Քր․ օր․ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր

  • Կիսվել: