Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ՝ նկուղային հարկում, հայտնաբերվել է տղամարդու դի. Մահացածը պրոֆեսոր է եղել
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:
Պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր: