չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:

 

 
աղյուսակ

Երևան քաղաքում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

աղյուսակ1

  • Կիսվել: