կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Օդային ատրճանակից կրակելու համար 3 տղամարդ է բերման ենթարկվել

Օդային ատրճանակից կրակելու համար 3 տղամարդ է բերման ենթարկվել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Օհանովի փողոցից, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28, 21 և 49-ամյա երեք տղամարդու:

Նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Օհանովի փողոցում գազային ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել օդ:

Ատրճանակը հայտնաբերված է:

Նշանակվել է ԴՁՓ:

Կատարվում է քննություն:

 
 

  • Կիսվել: