հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած կին հսկիչները ազատվել են աշխատանքից

Ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած կին հսկիչները ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետները վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ 21․08․2026 թվականին մամուլում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, որ երկու կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Կիսվել: