ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր

Ո՞ր փողոցները փակ կլինեն այսօր

Մայիսի 4-ին ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու Երևանի մի շարք փողոցներ։ Մասնավորապես, փակ կլինեն հետևյալ փողոցները.

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

Հանրապետության հրապարակը,  Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,  Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

  • Կիսվել: