երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նուբարաշենի խճուղում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

Նուբարաշենի խճուղում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 1-ինՙ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 07:40-ի սահմաներում Նուբարաշենի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Ասիրյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մալխասյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Մկրտչյանը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարված «Volkswagen»-ի վարորդը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը մի քանի օր առաջ նշված հատվածում ասֆալտը քերելու և այն ասֆալտով չլցնելու հետևանքն է։

  • Կիսվել: