չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Նպատակ ենք դրել Սփյուռքում ունենալ մի քանի տասնյակ հանձնակատարներ․ Սինանյան

Նպատակ ենք դրել Սփյուռքում ունենալ մի քանի տասնյակ հանձնակատարներ․ Սինանյան

Այս պահին ՀՀ–ն ունի ընդամենը մեկ հանձնակատար, որը ներկայացնում է Լեհաստանը։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Լեհաստանի հայ համայնքը փոքր է, դրա համար մեկից ավելի հանձնակատար ունենալու անհրաժեշտությունը չկա»,– հայտարարեց Սինանյանը։

Սինանյանի խոսքով` մինչև 2023 թ. տարեվերջ ՀՀ–ն կունենա ևս երեք հանձնակատար։

«Մենք մեր առաջ նպատակ ենք դրել մտածված, ուղղորդված, ըստ Սփյուռքի` աշխարհագրորեն բաժանած մեր քարտեզի վրա ունենալ մի քանի տասնյակ հանձնակատարներ»,– վստահեցրեց Սինանյանը։

  • Կիսվել: