երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերյանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 11-ին, ժամը 01:17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նար-Դոսի փողոցում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նար-Դոսի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել՝ 01:53-ին: Այրվել է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: