շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նորածին է մահացել. արտակարգ դեպք «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում

Նորածին է մահացել. արտակարգ դեպք «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով:

Նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և վաղաժամ կեսարյան հատումը կայացվել է անփույթ, ինչի հետևանքով վիրահատության ժամանակ իր զույգ պտուղներից մեկը մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: