շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
Նոր Մոսկվայում հրդեհի ժամանակ պատուհանից ցած են նետվել կազմակերպված հանցավոր խմբի նախկին առաջնորդ Անդրանիկ Ասոյանն ու նրա կինը (տեսանյութ)

Նոր Մոսկվայում հրդեհի ժամանակ պատուհանից ցած են նետվել կազմակերպված հանցավոր խմբի նախկին առաջնորդ Անդրանիկ Ասոյանն ու նրա կինը (տեսանյութ)

Նոր Մոսկվայում հրդհեի ժամանակ շենքի 11-րդ հարկի պատուհանից ցած են ընկել Կիրովից հայկական կազմակերպված հանցավոր խմբի 54-ամյա նախկին ղեկավար Անդրանիկ Ասոյանը և նրա կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան, տեղեկացնում է Mash տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ ավելի քան 15 տարի առաջ Ասոյանը Կիրովում իր համաքաղաքացիների շրջանում ստեղծեց կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվում էր տեղի գործարարներից փող գողությամբ։ Սկզբունքը պարզ էր՝ կազմակերպությունների և ձեռնարկատերերի միջև կնքվում էին ալկոհոլի և սննդամթերքի ձեռքբերման պայմանագրեր։ Հետո ապրանքը վաճառել են էժան գնով, բայց գումարը պահել են իրենց համար, ուղղակի խաբել են գործարարներին։ Բանդայի գործունեությունը դադարեցվել է 2008 թվականի դեկտեմբերին, և նրա ղեկավար Անդրանիկը կրկին դատապարտվել է և 8,5 տարով ուղարկվել ընդհանուր ռեժիմի գաղութ։

Նախկինում Ասոյանն ու Իվանովան սենյակ էին վարձել այս բնակարանում։ Հարևանները պատմել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց միջև վեճեր են լսել: Մոսկվայի դատախազությունը ուսումնասիրում է բոլոր հանգամանքները:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: