ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն ԲԿ-ի

Նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն ԲԿ-ի

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արարատի մարզպետարանից։

 

«Այսուհետև այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։
Վերջիններիս կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։

Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ

  • Կիսվել: