շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Նոր Խաչակապ գյուղում՝ անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մոտ 300 գառ ծխահարվել, սատկել է

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Նոր Խաչակապ գյուղում՝ անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով մոտ 300 գառ ծխահարվել, սատկել է

Սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակագ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմում, կուտակված անասնակեր է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից դուրս են բերել 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունների, սակայն կրակի և ծխի հետևանքով մոտ 300 գառ, այդ թվում՝ մայրացու, ծխահարվել և սատկել է։ 

  • Կիսվել: