շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Nissan-ը Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. կա վիրավոր

Nissan-ը Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. կա վիրավոր

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Կարեն Պետրոսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև՝ երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր Երվանդ Ներսիսյանը, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, մինչև կժամաներ հետաքննիչը։

  • Կիսվել: