կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստանոց և նկարչի արվեստի սրահ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստանոց և նկարչի արվեստի սրահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ, հայտնում են կառավարությունից:

Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:

Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։

Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում:

 

  • Կիսվել: