շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկողայոս Տիգրանյան փողոցում  հրդեհ է բռնկվել «Cadillac» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաներում

Նիկողայոս Տիգրանյան փողոցում հրդեհ է բռնկվել «Cadillac» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաներում

Մարտի 12-ին, ժամը 02:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում այրվում է երեք ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Cadillac» (վարորդ՝ Ա. Ա.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Պ.) մակնիշների ավտոմեքենաներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:10-ին: Այրվել են «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, բեռնախցիկը՝ մասամբ և «Toyota» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ:

  • Կիսվել: