Նիգերի մայրաքաղաքում և միջազգային օդանավակայանում hրաձգություն է սկսվել
Այսօր վաղ առավոտյան Նիգերի մայրաքաղաք Նիամեի մի քանի շրջաններում պայթյուններ և տևական կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Տեղի ունեցածի պատճառը դեռևս պարզ չէ։ Անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրի տվյալներով՝ զինյալները հարձակվել են մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա և փորձել են ճեղքել նախագահական պալատի շուրջ գտնվող անվտանգության գոտին։
Տեղեկություններ են ստացվում, որ նախագահական պալատի շուրջ ինտենսիվ և անընդհատ հրաձգությունը է եղել: Օդանավակայանի տարածքում է գտնվում երկրի ռազմաօդային ուժերի ամենամեծ բազան:



