Նիդերլանդահայերի շրջանում հիվանդներ կան. դոկտոր Խաչիկյանի դիտարկումները կորոնավիրուսի մասին (տեսանյութ)
Կգա մի ժամանակ, երբ մարդկությունը կհայտարարի, որ հաղթել է պանդեմիային. այն ոչ առաջինն է, ոչ վերջինը: Այս հարցում համոզված է նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը: Նա առաջին բուժօգնության օղակի գլխավոր բժիշկ է և խորհուրդ է տալիս խիստ հետևել սեփական հիգիենայի և սահմանափակումների ռեժիմի կանոններին, որի շնորհիվ հնարավոր կլինի ինչ-որ չափով խուսափել վարակից:
«Պահպանենք ճիշտ խորհուրդները: Ես հետևեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին, որը շատ ոգևորիչ ու ճիշտ խոսք էր, հետևեք, պահեք այս կանոնները, դրանք պահելով կհաղթահարենք»,-համոզված է դոկտոր Խաչիկյանը:
Նա տեղեկություններ ունի կորոնավիրուսով հիվանդ նիդերլանդահայերի վիճակի մասին. նրանցից մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում են:
Հարցազրույցը հատուկ «Արմենպրես»-ի համար վարում է Էդգար Վահանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


