հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին

ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին

Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին։

Մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն ներառյալ:

Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել Roadpolice.am հարթակի, ինչպես նաև EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով և սպասարկվել իրենց հարմար ժամերին։

Քաղաքացիակենտրոն, որակյալ ու հարմարավետ ծառայությունների մատուցումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է. այդ ուղղությամբ քայլերը շարունակական են:

  • Կիսվել: