չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նարեկ Հովակիմյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նարեկ Հովակիմյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N 289-Ա որոշմամբ Նարեկ Հովակիմյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Հովակիմյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Նարեկ Հովակիմյանի կենսագրությունը

2024 թվականի ապրիլի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2021 - 2024թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Ներքին շուկաների գործունեության վարչության պետի տեղակալ, Մոսկվա, Ռուսաստան

2019 - 2021թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարար) օգնական, Մոսկվա, Ռուսաստան

2019 - 2020թթ․՝ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն, Գործադիր տնօրենի տեղակալ, Երևան, Հայաստան

2018 - 2019թթ․՝ «CPM Consulting», «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման զարգացում` հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա» ԵՄ Ծրագրի ղեկավար, Երևան, Հայաստան

2019 - 2019թ ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, դասախոս, Երևան, Հայաստան

2017 - 2018թթ․՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, «ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման» ԵՄ ծրագրի ղեկավար («YES Armenia»), Երևան, Հայաստան

2014 - 2015թթ․՝ ՌուսՀիդրո, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ Արտադրատեխնիկական դեպարտամենտի առաջատար ճարտարագետ, Երևան, Հայաստան

2013 - 2015թթ․՝ ՌուսՀիդրո, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ Ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ, Երևան, Հայաստան

2008 - 2011թթ․՝ «Հիմա» հասարակական երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, Երևան, Հայաստան

  • Կիսվել: