չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Նախարարը իրականություն է դարձրել 17-ամյա Դավիթի երազանքը

Նախարարը իրականություն է դարձրել 17-ամյա Դավիթի երազանքը

17-ամյա Դավիթ Ամիրշատյանը բնակվում է Էջմիածնում, սովորում է Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Նա մի օր հայտնել էր իր մանկության երազանքի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին։ Ընկերներից մեկն այս պատմությունը նամակի էր վերածել ու հասցեագրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։ 

Նախարարի հանձնարարությամբ Դավիթի համար Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ շրջայց է կազմակերպվել:

Փրկարարները տղային ներկայացրել են իրենց աշխատանքային առօրյան: Դավիթը մի քանի րոպեով պայմանական հրդեհաշիջման է մասնակցել։

Նախարար Ցոլակյանի կողմից երիտասարդը համազգեստ է նվեր ստացել ու ցանկություն է հայտնել օրվա տպավորությունները կտավին հանձնել:

  • Կիսվել: