երեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2024
Նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան, տեղեկացնում են նախարարությունից։

Անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու նպատակով 2022 թվականին տարեցների հիմնահարցերի ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ։

Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում պետության ֆինանսավորմամբ ծառայություններ են մատուցում ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ։

  • Կիսվել: