շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը, որը Երևանում է գտնվում Հայաստանի և Դանիայի քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների մասնակցությամբ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-դանիական բարեկամական կապերի զարգացումը՝ առաջարկելով դիտարկել մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցային կապերի ամրապնդումը:

Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը տեղեկացրել է՝ Դանիայի մշակութային ինստիտուտն ինքնակառավարվող հաստատություն է և զբաղվում է տարբեր երկրներում մշակութային կապերի հաստատմամբ: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ դիտարկելով մշակութային և մի շարք այլ փառատոների անցկացման հնարավորությունը:

Ներկայացնելով մշակույթի ոլորտի պետական քաղաքականությունն ու ընթացող բարեփոխումները՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ տարեսկզբից գործում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը մշակույթի ոլորտի հանրահռչակման, նաև թանգարանների միասնական կառավարման և ոլորտում բազմաթիվ այլ աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված կառույց է: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել երկու երկրների թանգարանների միջև համագործակցության ամրապնդման, մասնագետների փոխանակման և վերապատրաստումների ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս՝ կարևորով հայ-դանիական կապերի զարգացումը:

  • Կիսվել: