Նախաքննական աշխատանքներ են տարվում թե՛ Ջալալ Հարությունյանի, թե՛ գեներալ Բաղդասարյանի, թե՛ մնացածի նկատմամբ․ զոհված զինծառայողի ծնող
Մեր երեխաների հարցով, մինչև Ջալալ Հարությունյան, դիմումներ ենք ներկայացրել Դատախազություն, առաջին դիմումը եղել է դեկտեմբերին, մինչև հիմա գործը քննվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ցորի զորամասի զոհված զինծառայողներից Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը։
«Այդ գործով դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալված է, նախաքննական աշխատանքներ են տարվում թե՛ Ջալալ Հարությունյանի, թե՛ գեներալ Բաղդասարյանի, թե՛ մնացածի նկատմամբ։ Համբերատար սպասում ենք ընթացքին»,- ասաց նա։։
Ցորի Դ-20 հրետանային զորամասի զոհերի հարազատները Գլխավոր դատախազության շենքի դիմաց են՝ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելու նպատակով՝ հիմք ընդունելով Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն արտահայտությունը, որ կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, առանց զոհերի։
Ցորի զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց երեխաներն արժանացել են այդ ճակատագրին բանակի ղեկավարության սխալ տեղեկությունների կամ տեղեկությունների բացակայության պատճառով։ Այս գործով ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: