հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախագծով սահմանվում են նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, մարզպետների աշխատակազմերի համար

Նախագծով սահմանվում են նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, մարզպետների աշխատակազմերի համար

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել նոր իրավասություններ բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի, ՏԻՄ-երի ներկայացուցիչների եւ մարզպետների աշխատակազմերի համար: Ներկայացնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները` ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը: Գործադիրը փաթեթով սահմանում է նաեւ բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի փոխանցման պահանջ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել: Նշվել է, որ նախաձեռնության վերաբերյալ տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, որոնք ընդունվել են:

Դավիթ Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես, կիսակառույց շինություններին, շինթույլտվությունների տրամադրման ժամկետներին եւ այլն:

Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

  • Կիսվել: