Նախագահը ներկա է գտնվել Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ` Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը:
Նշենք, որ ՀՀ Ազգային հերոս, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը կլինի՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին: Ռիմա Դեմիրճյանի աճյունը կամփոփվի Քաղաքային պանթեոնում: