Նաիրա Զոհրաբյանին դիմակ չկրելու համար չտուգանեցին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը:
Դատարանի բակում են ԲՀԿ-ական պատգամավորները, «Հայրենիք» ու ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները, Ծառուկյանի աշխատակիցները և աջակիցները:
Այստեղ է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ի դեպ՝ նա առանց դիմակի է:
Ոստիկանները քիչ առաջ ցանկացան տուգանել նրան, սական վերջինս բժշկական թուղթ ցույց տվեց ու խուսափեց տուգանքից:


