շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Մուշ-2»-ում պիտի կառուցվեր 500 բնակարան, 12 տարի է անցել, այդ գումարները կերել են. Վարդան Ղուկասյանի ռեպորտաժը

«Մուշ-2»-ում պիտի կառուցվեր 500 բնակարան, 12 տարի է անցել, այդ գումարները կերել են. Վարդան Ղուկասյանի ռեպորտաժը

Այստեղ պիտի կառուցվեր 500 բնակարան, 12 տարի է անցել, այդ գումարները կերել են, կարող է շենքերը ցույց են տվել գումարներն են կերել: Այս մասին իր էջում տեղադրված տեսանյութում նշել է Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանը:

«Ներկայացրել էին աղետի գոտում 500 թե 600 անօթևան է մնացել, բայց ես ներկայացնում էի, որ 5700 անօթևան կա քաղաքում և այդ խորհրդի նիստից, որ հետ եկանք, ճանապարհին լցվեցին վրեքս ու խփեցին։ Բոլորն ասում էին՝ քաղաքապետը ավելացրել է թվերը, ես բոլորին ապացուցեցի, որ քաղաքապետը ոչ թե ավելացրել է որ ինքը պիտի մեջը ապրի, այլ այսքան ժողովուրդը փողոցն է մնում:

Ես եկել եմ, կանգնել եմ հիմա Մուշ թաղամասի այս հատվածի վրա, որ 12 թվականին, երբ դուրս էի գալիս քաղաքապետի պաշտոնից, կարողացել էի 500 բնակարանի խնդիր լուծել, որ պետք է պետությունը այստեղ 500 բնակարան կառուցեր։ Մրցույթները շահած, նախագծեր արված, ամեն ինչ արված, գումարներն էլ առկա էին, փոսերը փորված, անցել է 12 տարի, բայց ոչինչ չի արվել: Գուցե լուրջ քաղաքապետ չունեիք, որ պահանջեր, ասեր՝ ի՞նչ եղան շենքերը, այսքան անօթևանը մնացել է»,-հայտարարել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: