Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատվել է. Լևոն Քոչարյանը` հոր առողջական վիճակի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրը կապված է սրտի հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է Հակակոռուպցիոն կոմիտեում, նրան տեղափոխել են բուժհաստատություն։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ տեղեկացրեց, որ նա վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։
«Հորիցս այս պահին ընդհանրապես տեղեկություն չունեմ։ Վերջերս սրտի հետ կապված խնդիր կար։ Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատություն է տարել»,– ասաց Լևոն Քոչարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` ստենտավորվե՞լ է։ Պատգամավորը դրական պատասխան տվեց։



