Մոսկվայում հայազգի բռնցքամարտիկի սպանությունը պատվիրված էր. փաստաբան
Դա միանշանակ պատվիրված սպանություն է: Դատելով հանցանքի պատկերից՝ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան: Այս մասին հայտարարել է փաստաբան Կարեն Ներսիսյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանությունը:
Ըստ լրատվամիջոցների`սպանության վայրի մոտ գտնվող շենքի բնակիչներն ասել են, որ կրակոցների ձայներ չեն լսել, ինչը հաստատում է վարկածը, որ հանցագործը խլացուցիչով զենք է օգտագործել:
«Դա միանշանակ պատվիրված սպանություն է: Դատելով հանցանքի պատկերից՝ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան: Նա ընդամենը մեկ կրակոց է արձակել: Դժվար է նման քրեական գործեր հետաքննելը: Միայն մեկ խորհուրդ կարող է լինել՝ փնտրեք նրան, ում դա ձեռնտու էր: Ես նույնիսկ տարբերակներ չունեմ: Աշոտ Բոլյանը հարգված մարզիկ էր, ով ամբողջ կյանքն իր աշխատանքով է հասել ամեն ինչի»,- ասել է փաստաբանը: